Երևանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցում երեխաները սնվում են բառի բուն իմաստով՝ ամենափնթի պայմաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ Կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հանրապետությունում օր օրի ավելացնում են նոր վերանորոգված դպորցների ու մանկապարտեզների թիվը, որոշ տեղերում էլ հիմնովին վերակառուցվում են նոր դպրոցներ ու մանկապարտեզներ, ու այդ ամենին զուգահեռ վարչապետի խիստ հանձնարարականով նաև մանրադիտակի տակ է դրվել նման հաստատություններում երեխաներին որակյալ սնունդ ապահովելու հարցը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հաճախակի հայտարարում է, որ մայրաքաղաքում չես գտնի որևէ մի դպրոց, որտեղ երեխաներին սնունդ կմատակարարվի հակահիգիենիկ պայամաններում:
Այսօր՝ ապրիլի 9-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Երևանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցից, որով ծնողներն իրենց արդարացի զայրույթն էին հայտնում, որ դպրոցում երեխաներին տվող սնունդը մատակարարվում է բառիս բուն իմաստով՝ ամենափնթի ձևով:
Արդյոք Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանը կհանդուրժի, որ իր երեխաները սովորեն մի դպրոցում, որտեղ նման փնթի ձևով են երեխաները սնվում, իսկ տնօրենի որդուն էլ վերջերս ոստիկանները բռնել էին, ում մոտ եղած կախազարդում հայտնաբերվել էր թմրամիջոցներ:
SHAMSHYAN.com-ը վստահ է, որ թե՛ Կառավարությունը, թե՛ Երևանի քաղաքապետարանը հետևություններ կանեն, այլապես կհամաձայնեն դպրոցում սովորող որոշ երեխաների ծնողների այն տեսակետին, որ նրանք հովանավորում են նման տնօրենի:
SHAMSHYAN.com-ը մարտի 22-ին հրապարակում էր կատարել «Արմ Սվիթ» ՍՊԸ-ի հայտնած տեղեկության մասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմ Սվիթ» ՍՊԸ-ի պահեստապետ ներկայացած տղամարդու մայրը, պարզվում է, Երևանում հայտնի դպրոցներից մեկի տնօրենն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ դպրոցը Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։