211652_close_icon
views-count4261 դիտում article-date 20:28 30-03-2022

Կառավարում, հրդեհաշիջում, փրկարարական աշխատանքների իրականացում. ԱԻՆ-ն ու «Հարավկովկասյան երկաթուղին» համատեղ վարժանք են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակների նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության համագործակցության շրջանակում Երևանի գծային կայարանների միավորման մեխանիկական սպասարկման տարածքում անցկացվել է ուսումնավարժություն:

Վարժանքին հետևել են ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, տեղակալներ՝ Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Եմիշյանը, Կարապետ Մանուկյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների ղեկավարներն ու անձնակազմը, «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և ընկերության ներկայացուցիչները:

Միջոցառմանը փրկարար ծառայության աշխատակիցների հետ միասին մասնակցել են նաև Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցներ, որոնք փրկարար ծառայությունում անցել են որակավորման դասընթացներ և ստացել փրկարարի կոչում:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր