211652_close_icon
views-count1569 դիտում article-date 19:18 30-03-2022

Հայ լողորդների հավաքը ծառայեց նպատակին

Ծաղկաձորում  անցկացված  ուսումնամարզական հավաքից  բարձր տրամադրությամբ  Երևան վերադարձավ  Հայաստանի լողի հավաքականը:  Վաստակավոր մարզիչ Միսակ  Գաբրիելյանը  զրույցի ժամանակ ասաց, որ  դեռևս չէր եղել այնպես, որ  լողորդները անտրտունջ անցկացնեին  իրենց առօրյան:  Իսկապես, 15 օրվա ընթացքում  անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված  են  եղել մարզիկ-մարզուհիները:  Երեք տասնյակ պարապողներ օրեկան երկու անգամ  մասնագիտական մարզում են անցկացրել  լողուղյակներում, իսկ մեկ անգամ՝  լավ կահավորված  ֆիզպատրաստականության դահլիճում:   Ճիշտ է,  այդ  ընթացքում  Ծաղկաձորում  մարզվել  են նաև  Սանկտ Պետերբուրգի`  47  և  Ուզբեկստանի ինը  լողորդներ:  Խնամքով կազմված գրաֆիկի շնորհիվ  առանձին պարապող թիմերի  մարզումները չեն խախտվել:

Բազմաձորձ մասնագետը  չմոռացավ ասել, որ   հավաքից հետո  լողորդները պարապմունքները շարունակում են տեղերում :  Հիմնական նպատակը լավագույն մարզավիճակի հասնելն է,  որպեսզի  արագ վայկյաններ ցույց տրվեն  ապրիլի  առաջին տասնօրյակին անցկացվելիք   Հայաստանի առաջնությունում: Լավագույններով կհամալրվի հավաքականը, որը կնախապատրաստվի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: 

Հուսալի մարզիկներ են  Արթուր Բարսեղյանը,Վլադիմիր Մամիկոնյանը,Վարսենիկ Մանուչարյանը, Եվա Կարապետյանը և էլի մի քանիսը:

Նմանատիպ նյութեր