211652_close_icon
views-count57783 դիտում article-date 19:48 29-03-2022

Ուժեղ քամին ճանապարհային ոստիկանության վաշտի հրամանատարի գլխից «թռցնում է» գլխարկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վեջին օրերին հանրապետությունում  տեղի ունեցած  առատ ձյան ու ձնաբքի պատճառով լարված աշխատանքային օրեր են ունեցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ վաշտերի 1-ին, 2-րդ դասակների ծառայողները:

Գրեթե 24-ժամյա ռեժիմով ճանապարհային ոստիկանները Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարների հետ միայն մարզերում 2 հազարից ավելի տրանսպորտային միջոց են դուրս բերել մերկասառույց ճանապարհներից, ձնաբքից:

Որոշ հատվածներում էլ ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի որոշ վայ վարորդներ մերկասառույցի ու ձնաբքի  հոսանքի տակ գտնվող ճանապարհներով ռիսկի չդիմեն ու չերթևեկեն, քանի որ եղել են նաև բազմաթիվ դեպքեր, երբ այդ վայ վարորդները խորամանկորեն շրջանցել են ճանապարհային ոստիկաններին ու հրշեջ-փրկարարներին, սակայն  հաշված րոպեներ անց զանգահարել են 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և  խոստովանել, որ իրենց կամակորության արդյունքում հայտնվել են ձնաբքի մեջ, իսկ հրշեջ-փրկարարներն  ու ճանապարհային ոստիկանները կարողացել են այդ վայ վարորդներին դուրս բերել անվտանգ վայր:

Ուժեղ քամին ու բուքը  միշտ իր սև գործն են անում ու շատ դեպքերում նման իրավիճակներում հայտնվելուց հետո ճանապարհային ոստիկաններն ու  հրշեջ-փրկարարները կորցնում են իրենց գլխարկները ու դրա պատճառը բուքն է, երբ նրանց գլխից թռցնում է գլխարկն ու տանում անհայտ ուղղությամբ ու փրկարարն ու ոստիկանը ստիպված նոր գլխարկ են ձեռք բերում:

Երեկ, երբ ուժեղ ձնահյուսի պատճառով  փակվել էր Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելի մուտքը, տեղում և ողջ գիշեր ուժեղացված ծառայություն են կատարել նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:  Ուժեղ քամին իր սև գործն էր անում ու այդ պահին էր, որ  վաշտի հրամանատար Գ. Մարտիրոսյանի գլխից քամին գլխարկը տարավ:

  Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր