99878 դիտում
22:22 01-08-2020
Արտակարգ դեպք Հրազդանում. ուժեղ քամին «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը ամբողջությամբ պոկել, շպրտել ու փակել է Ծաղկաձոր տանող ճանապարհը. ժամանել են Հրազդանի քաղաքապետն ու ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 19:25-ի սահմաններում, ուժեղ քամու հետևանքով Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցում գտնվող «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը՝ մոտ 300 քմ, ամբողջությամբ պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով դեպի Ծաղկաձոր քաղաք տանող ճանապարհը երթևեկության համար դարձել է միակողմանի:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Մելքոնյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+