211652_close_icon
views-count1546 դիտում article-date 15:18 29-03-2022

Խոսրովի պետական արգելոցի հսկիչը հայհոյել է լրագրողի ներկայությամբ․ ահազանգը ոստիկանությանը․ «Առավոտ»

Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 27-ին զանգահարել է Լուսառատ գյուղի թիվ 13/19 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող տեսուչ Դավիթ Միսակյանը և հայտնել, որ իրեն է մոտեցել լրագրող և հայտնել, որ մոտեցել է քաղաքացուց հարցազրույց վերցնելու, սակայն վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել:

Լրագրող Ա. Բ-ն ոստիկանությանը բանավոր հաղորդում է տվել, որ ժ.10.15-ի սահմաններում նշված ընտրատեղամասի հարևանությամբ հարցազրույց իրականացնելու ժամանակ անհայտ քաղաքացին դիտողություն է կատարել իրեն նկարելու համար, որից հետո իր ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ինչն իր համար եղել է վիրավորական:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացին Ս. Ա.-ն «Խոսրովի պետական արգելոց» ՊՈԱԿ-ում հսկիչ է, որը բերման է ենթարկվել բաժին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր