211652_close_icon
views-count21668 դիտում article-date 10:49 28-03-2022

Արմավիրի մարզում 1 օրում թալանել են մի քանի խանութներ, որտեղից գողացել են վճարահաշվարկային տերմինալներ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզում 1 օրում թալանել են մի քանի խանութներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 25-ին, ժամը 07։00-ին ոստիկանության Արմավիրի բաժին է ահազանգել Արմավիրի մարզի բնակիչ՝ 60-ամյա Ղուկաս Ղ-ն և հայնտել, որ Արևիկ գուղի կենտրոնական փողոցում գտնվող իր խանութի դուռը կոտրելու միջոցով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել վճարային տերմինալը։

Նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 05։00-ի սահմաններում 4 անհայտ անձինք խանութի դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Ղ. Ղարիբյանին պատկանող Արևիկ գյուղի 2-րդ փողոցի 2/2 հասցեում գտնվող մթերային խանութ և այնտեղից գողացել են «Իզի Փեյ» վճարային տերմինալը, իսկ խանութի սրահից ծխախոտ և բուսական յուղեր: 

Նույն օրը, ժամը 08։20-ին ոստիկանության Արմավիրի բաժին է ահազանգել Եղեգնուտ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Միսակ Ս-ն և հայտնել, որ գյուղի 5-րդ փողոցի 21 հասցեում գտնվող իր խանութից գողացել են վճարային տերմինալը։ 

Նշված վայր են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում 
անհայտ անձինք դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Մ. Սարգսյանին պատկանող նշված մթերային խանութ և այնտեղից գողացել են տարբեր տեսակի ծխախոտներ և «Թել Սել» վճարային տերմինալը:

Նույն օրը, ժամը 13։00-ին ոստիկանության Արմավիրի բաժին է ահազանգել Գրիբոյեդով գյուղի բնակիչ՝ 34-ամյա Նշան Ա-ն և հայտնել, որ նույն օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են գյուղի Չարենց փողոցի սկզբնամասում գտնվող իր մթերային խանութի մուտքի դռան փականը, այնուհետև դռան ապակին, որից հետո բացել են մուտքի դուռը, ապօրինի մուտք են գործել խանութի տարածք և այնտեղից գողացել են «Թել Սել» վճարահաշվարկային տերմինալը, տարբեր տեսակի ծխախոտներ և ոգելից խմիչքներ:

Նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ղուկաս Ղ-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Ղուկաս Ղարիբյան» ԱՁ-ի տնօրենն է, Միսակ Ս-ն հայտնել է, որ ինքը «Միսակ Սարգսյան» ԱՁ-ի տնօրենն է, իսկ Նշան Ա-ն հայտնել է, որ ինքը «Հասմիկ Աղաջանյան» ԱՁ-ի տնօրենն է։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր