211652_close_icon
views-count171290 դիտում article-date 14:54 24-03-2022

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 9 տոննա կտորեղենով բարձված Scania-ն բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել, Ալավերդի տանող քաղաքի մուտքը ամբողջությամբ փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 57-ամյա Գոշա Ցինիկաշվիլին Scania մակնիշի բեռնատարով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածեր չկան։

Օպերատիվորեն ժամանել են արտակրգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայւթյան Թումանյանի թիվ 39 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել մոտ 9 տոննա կտորեղենով, և դեպքի վայր են ժամանել նաև մարզային ծառայության ներկայացուցիչները։

Ավտոմեքենայի կողաշրջման պատճառով Ալավերդի քաղաքի մուտքը փակվել է, ու հիմա տեղում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները վարորդներին ուղղորդում են այլ ճաապարհով երթևեկել դեպի Ալավերդի։ 

Ավտոմեքենան դարձի բերելու նպատակով անհրաժեշտ է 2 վերամբարձ կռունկ, որպեսզի կարողանան այն ուղղել, բեռնատարն էլ մասամբ առջևի հատվածով կախվել է դեպի ձորը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր