Երկրի բոլոր էլիտաները կտրված են հասարակությունից. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Վերջին շրջանում ամենատարբեր հանրային հարթակներում հաճախ է հնչում միտքը, որ քաղաքականությամբ զբաղվող բոլորը՝ ինչպես իշխանությունը, այնպես էլ՝ ընդդիմությունները, տարբեր ինտելեկտուալ խմբերը կտրված են հասարակությունից, և վերջինը չի վստահում նրանցից որևէ մեկին։
Այս գնահատականի մեջ կա ճշմարտության չափազանց մեծ հատիկ։ Այո, ցավոք, հասարակության զգալի մասն ապատիկ անտարբերություն է տածում բոլոր քաղաքական դերակատարների հանդեպ՝ լինեն դրանք իշխանությունից թե ընդդիմությունից։ Այլ կերպ ասած, երկրի բոլոր էլիտաները կտրված են հասարակությունից, նրանց և հանրության միջև բացակայում է արդյունավետ հաղորդակցությունը, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է տոտալ անտարբերության հաստատմանը։ Սա իսկապես շատ կարևոր խնդիր է, առանց որի լուծման՝ պետությունը չի կարող հաղթահարել այն չհայտարարված ճգնաժամը, որում գտնվում է այսօր»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։