2440 դիտում
10:27 24-03-2022
Սեյրան Օհանյանին կրկին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար« ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին կրկին վկայի կարգավիճակով կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան հարցաքննում են ՊՆ նախկին եւ ներկա մի շարք զինվորականների մասով հարուցված քրեական գործերի շրջանակում որպես վկա, եւ նախկին նախարարին կոնկրետ հարցադրումներ են արվում զիվորականների, հրամանատարների, նրանց՝ պատերազմի ժամանակ իրականացրած գործողությունների մասով:
Օրինակ՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության ՀԿԳ բաժնում քննվում է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործը, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մեքենայի պայթեցման գործը եւ մի շարք այլ զինվորականների գործողությունների մասով հարուցված քրեական գործեր: Չի բացառվում, որ այս եւ այլ պաշտոնյաների դեմ հարուցված գործերով են Սեյրան Օհանյանին կանչում հարցաքննության:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին գրել էինք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, 2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչություն հարցաքննության է ներկայացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Մեզ հայտնի դարձավ, որ նրան հարցաքննության են հրավիրում տարբեր քրեական գործերով եւ, որպես նախկին նախարար, վկայի կարգավիճակով հարցաքննում:
Ի դեպ, Սեյրան Օհանյանը այս պահին ունի մեղադրյալի կարգավիճակ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործով: Վերջինիս առաջարկել են համաձայնել վաղեմության ժամկետով կարճել գործը, բայց Սեյրան Օհանյանը հրաժարվում է, եւ քրեական գործը մնացել է օդից կախված:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց, որ Քննչական կոմիտեում հարցաքննվել է վկայի կարգավիճակով եւ առաջիկայում եւս վկայի կարգավիճակով կրկին գնալու է հարցաքննության»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6114 դիտում
15:00 28-01-2020
Սեյրան Օհանյանին կանչել են Ազգային ժողով. ինչ է սպասվում վաղը. armlur.am
1204 դիտում
07:38 12-03-2024
Ռուբեն Վարդազարյանը կրկին հարցաքննության կգնա հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
1735 դիտում
09:01 23-06-2022
Ռուբեն Վարդազարյանին այսօր կանչել են Քննչական կոմիտե․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը