1489 դիտում
11:05 23-03-2022
Հայաստանում լյարդի ցիռոզի բուժման նոր ձև է առաջարկվում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժինը նախօրեին հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում լյարդի ցիռոզի բուժման նոր մոտեցում է առաջարկվում։ Մոտեցում, որ գալիս է մեկ անգամ եւս ապացուցելու, որ մեր երկրի բույսերը նաեւ դեղաբույսեր են, եւ բուժական այդ ներուժից չօգտվելը, մեղմ ասած, խելամիտ չէ։
Գիտական հերթական արդյունքը ստացվել է նշյալ կենտրոնի «Դեղաբանության եւ պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի գիտաշխատող Լիլիթ Արշակյանի ատենախոսական աշխատանքի շրջանակներում՝ լաբորատորիայի աշխատակիցների աջակցությամբ` ըստ համապատասխան ցուցումների: «ՀՀ»-ն կապ հաստատեց Լ. Արշակյանի հետ՝ փորձելով որոշ պարզաբանումներ ստանալ՝ լյարդի ցիռոզի բուժման այդ ինչ նոր մոտեցում է առաջարկվում, բուսական ինչ դեղապատրաստուկների մասին է խոսքը, ինչքանով է այն արդյունավետ եւն։
Պարզվեց, որ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության եւ պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայում իրականացվել է լյարդի տոքսիկ ցիռոզի ուսումնասիրում: Արդյունքում հայտնաբերվել են նախնական ախտորոշման շղթայական կապը եւ դրա բուժման նոր մոտեցումը՝ համակցված բուսական դեղապատրաստուկներով:
Լիլիթ Արշակյանը բացատրեց, որ լյարդ-թոք-երիկամ ֆունկցիոնալ կապով ուսումնասիրվել է լյարդի տոքսիկ ցիռոզի զարգացման դինամիկան, որի վերլուծության արդյունքում մշակվել է հեպատոպրոտեկտորների՝ ֆլամին/սիլիմարին բուսական խառնուրդի բուժական ազդեցությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լյարդի տոքսիկ ցիռոզի ախտահարման պայմաններում, նախքան ցիռոզի պաթոլոգիայի դրսեւորումը, ի հայտ են գալիս թոքերի եւ երիկամների ախտաբանական գործընթացներ` ընդհուպ մինչեւ ըստ սեռային պատկանելության տարբերության: Ուսումնասիրելով բուսական խառնուրդի երկու տարբեր համակցումներ՝ ֆլամինի եւ սիլիմարինի, որոնք նույնպես ստացվել են հիշյալ կենտրոնում, պարզվել է արդյունավետ հարաբերակցությունը եւ դրանց բուժական ելքերի դինամիկան զարգացող ցիռոզի ժամանակ: Ստացված արդյունքների կիրառման դեպքում նշված օրգանների ախտահարումը կբացահայտի ցիռոզի ծագումնաբանությունը՝ կիրառելով այն գործնական բժշկության մեջ»։
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2783 դիտում
16:01 21-03-2022
ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ-ում առաջարկվում է լյարդի ցիռոզի բուժման նոր մոտեցում
10537 դիտում
15:30 25-04-2019
Հայաստանում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում են կատարել. նախարար Թորոսյանն այցելել է հիվանդին ու դոնորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»