1609 դիտում
11:07 22-03-2022
Ինքնիշխանության հարցում «կարմիր գծեր» չկան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պատկերացրեք այսպիսի մի տեսարան. Երեւանի փողոցներ են դուրս եկել մի խումբ հայեր, Հայաստանի քաղաքացիներ՝ պաստառները ձեռքներին, որոնց վրա գրված է՝ «1915 թվականին Հայոց ցեղասպանություն չի եղել»: Նման բան հնարավոր չէ պատկերացնել, այդպես չէ՞: «Հայ լինելը» լռելյայն ենթադրում է, որ դու ընդունում ես մեր պետության որոշ հանգուցային դրվագները: Ցեղասպանության փաստը հերքելու քարոզչությամբ հանդես գալը Հայաստանում, ի տարբերություն մի շարք այլ պետությունների, քրեականացված չէ. դրա անհրաժեշտությունը չկա՝ դա «կարմիր գիծ է», որից այն կողմ սկսվում է մեր ազգին «չպատկանելու» ոլորտը:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերը նույնպես քրեականացված չեն՝ չնայած Սահմանադրության չփոփոխվող հոդվածով մեր երկիրը հռչակված է ինքնիշխան պետություն: Իրավաբանները բացատրում են. շարքային քաղաքացիների, ոչ պաշտոնյաների համար այն, ինչ արգելված չէ, թույլատրված է: Օրինակ, մինչեւ 2021 թվականի օգոստոսի 2-ը հայհոյելը քրեական հետեւանքներ չէր ենթադրում, հիմա ենթադրում է եւ ոստիկանության ու այլ իրավապահների ջանքերի զգալի մասն այժմ ուղղված է Փաշինյանի հասցեին հայհոյանքները որսալուն եւ այդ քաղաքացիներին պատասխանատվության կանչելուն: Իհարկե, հայհոյանքն ինքնին հեղհեղուկ եզր է: Իհարկե, վարչապետի կողմից հայհոյանքներ հնչեցնելուց նրան պատասխանատվության չեն ենթարկում, բայց դա, ինչպես ասում են, նույն իրավաբանները. «իրավակիրառ պրակտիկա» է: Իսկ բուն օրենքով հայհոյանքը քրեականացված է: Մինչդեռ Հայաստանի ինքնիշխանության դեմ քարոզը քրեականացված չէ:
Ի տարբերություն Հայոց ցեղասպանության դեպքի, այստեղ հասարակության կողմից «կարմիր գիծ» չի քաշվում: Այսինքն՝ երբ մարդիկ դուրս են գալիս փողոց եւ կոչ են անում, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա այլ պետության մաս, դա մի կողմից օրենքով արգելված չէ, իսկ մյուս կողմից՝ հասարակության մեծամասնությունը դա չի համարում արտառոց, մեր ազգային արժանապատվությունը վիրավորող վարքագիծ: Ինչպես եւ ագրեսիան, մահը, քաղաքների հրետակոծումը խորհրդանշող «Z» տառով Երեւանի փողոցներում ցույցեր անելը:
Ինչպես մեր քաղաքացիների մեծամասնությունը հանգիստ է ընդունել Արցախի մեծ մասի կորուստը եւ ընտրություններով իր աջակցությունն է հայտնել պատերազմում պարտված ԶՈւ գլխավոր հրամանատարին, այնպես էլ դեմ չի լինի, որ Հայաստանը մտնի Ռուսաստան-Բելառուս- ДНР-ЛНР միության մեջ: Ի տարբերություն Արմեն Աշոտյանի, կարծում եմ, որ դա «էմոցիաների» հարց չէ: Դա արժեքային համակարգի եւ քաղաքակրթական ընտրության հարց է: Կամ, ինչպես որ դա մեր հասարակության դեպքում է՝ դրանց նկատմամբ խորապես անտարբեր լինելու հարց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1231 դիտում
20:28 23-11-2024
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ
5049 դիտում
10:25 06-09-2018
Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում․ Դուբնով․ «168 ժամ»
1837 դիտում
17:52 13-10-2024
Իրանը հայտարարել է, որ «կարմիր գծեր» չունի իր պաշտպանության հարցում
Այս բաժնից
1318 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1483 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»