11439 դիտում
10:28 22-03-2022
Սիրված ու ճանաչված խոհարարը դարձավ 60 տարեկան, ծնունդդ շնորհավոր, Սեդրակ Մամուլյան
Արդեն տևական ժամանակ է, որ համագործակցում եմ սիրված մտավորական ու խոհարար, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ: Նրա հետ կարծես դարձել ենք վաղեմի բարեկամ ու ընկեր:
Խոսելով նրա մարդկային հատկանիշների մասին՝ կարող եմ ասել, որ նա բարյացակամ, շատ ընկերասեր, բայց միևնույն ժամանակ գործի բանիմաց ու խստապահանջ անձնավորություն է: Ամեն տարի նա, ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների համար կազմակերպում է տարաբնույթ քննարկումներ, փառատոններ ու ցերեկույթներ՝ բացահայտելու իսկական հայկական խոհանոցի պատմությունն ու ծագումնաբանությունը: Իր գործունեության ընթացքում Ս. Մամուլյանը հրատարակել է մի շարք հոդվածներ, բրոշյուրներ ու գրքեր, որտեղ ներկայացնում է իսկական խոհարարի դերը հասարակության մեջ:
Մի քանի խոսք՝ նրա մասին:
Սիրված խոհարարը ծնվել է 1962 թվականի մարտի 21-ին, Վրաստանի Մառնեուլի շրջանի Խոխմելի գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Շալիկո Սեդրակի Մամուլյանը, մասնագիտությամբ ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ՝ երկար տարիներ աշխատել է որպես գյուղի դպրոցի տնօրեն։ Մայրը՝ ազգությամբ վրացի Զինա Իսահակի Չաչանիձեն, մասնագիտությամբ՝ վրացերենի ուսուցչուհի։
Առաջին քայլերը 1969 թվականին արել է գյուղի ութամյա դպրոցում, այնուհետև 1975 թ. ընտանիքով գյուղից տեղափոխվել են Հայաստան, քաղաք Երևան, և կրթությունը շարունակել է Ջափարիձեի (այժմ Ռուբեն Սևակի անվան) անվան թիվ 151 դպրոցում։ 1979 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել թիվ 17 խոհարարական ուսումնարան, որն ավարտել է 1981 թ.։ 1981-1983 թթ. ծառայել է Խորհրդային Միության բանակում՝ հակաօդային պաշտպանության զորքերում։ 1983-1987 թթ. աշխատել է «Գեղարդ» ռեստորանում՝ որպես խոհարար, 1985 թվականին վերապատրաստվել է Կիևի առևտրի նախարարության վերապատրաստման ինստիտուտում։ Աշխատել է «Նաիրի» հյուրանոցում՝ որպես խոհարար, 1987-1994 թթ.։ 1994-1996 թթ.՝ Երկաթգծի վարչությունում, եղել է զինված պահպանության մարտիկ։ 1996-2009 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ)՝ որպես ավագ խոհարար։ 2007 թվականին համախոհների հետ հիմնել է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն ընտրվել է կազմակերպության նախագահ և մինչ օրս հանդիսանում է սույն կազմակերպության նախագահ։ 2009 թվականից մինչ օրս աշխատում է «Արարատ հոլ» ռեստորանում՝ որպես ավագ խոհարար և տնօրեն։ 2011 թ. աշխատում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի զբոսաշրջության (Տուրիզմ) բաժնում՝ որպես Ազգային և աշխարհի խոհանոց առարկայի դասախոս։
Նախաձեռնել և կազմակերպել է հայկական կերակուրների փառատոնների անցկացում հայկական պատմամշակութային տարբեր գոտիներում՝ Խորովածի փառատոն՝ Ախթալայում, Տոլմայի փառատոն՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ու Դվինում, Ձկան փառատոն՝ Աբովյան քաղաքում, Հացը լեռներում տոնածիսական փառատոն՝ մայրաքաղաք Երևանում և այլն։
Այս փառատոններն ամեն տարի ամփոփվում են Ղափամայի շուրջ գեղեցիկ միջոցառումով, որտեղ նա պարգևատրում է տարվա լավագույն խոհարարներին, լրագրողներին, մշակութային ու հասարակական գործիչներին և, ի վերջո, բոլոր նրանց, ովքեր մշտապես աջակցում են նրա գեղեցիկ նախաձեռնություններն ու ծրագրերը։
Բացի իր հիմնական գործունեությունից, նա, հանդես գալով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ամենօրյա եթերում, ժամանակ առ ժամանակ ներկայացնում էր «Արարատյան խոհանոց» հաղորդաշարը, որի հաղորդավար-խոհարարն է, որի ընթացքում ներկայացվում են հայկական պատմա-ազգագրական տարբեր գավառների կենցաղում հայտնի հայկական կերակուրները։ Եվ ահա, նա այս տարի դարձավ 60 տարեկան:
Ես ցանկանում եմ սրտանց շնորհավորել սիրված մտավորականին, մաղթել քաջ առողջություն ու բեղմնավոր գործունեություն:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարը՝ Սեդրակ Մամուլյանի ֆեյսբուքյան էջից

Նմանատիպ նյութեր
43446 դիտում
12:01 04-11-2018
Ծնունդդ շնորհավոր, բոլորի կողմից սիրված ու ճանաչված լավ ՄԱՐԴ, իսկական պրոֆեսիոնալ լրագրող
9829 դիտում
17:20 14-10-2022
Ծնունդդ շնորհավոր, սիրված ու ճանաչված մարզական մեկնաբան, մեր գործընկեր Վարդան Թադևոսյան
Այս բաժնից
571 դիտում
20:06 14-11-2024
ԱՄՆ դեսպանությունից Հակակոռուպցիոն կոմիտեում արդյունավետ համագործակցության հույս են հայտնել
469 դիտում
19:55 14-11-2024
ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին
682 դիտում
19:37 14-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ