211652_close_icon
views-count18908 դիտում article-date 10:21 19-03-2022

Երևանում 32-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինիս Էրեբունու հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով, բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Նուբարաշենի փողոցի թիվ 23/5 հասցեի (ժողովրդին հայտնի Սառը ջրեր) դիմաց Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Ա-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ հետիոտն, 59-ամյա Ռոբերտ Հ-ին;

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ու մինչ փորձել է ահազանգել շտապօգնություն, այդ պահին նշված վայրով անցնելիս են եղել ՀՀ ոստիկանության պարեկայիմն ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Արմեն Հակոբյանն ու կրտսեր պարեկ Գոռ Գաբոյանը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել վիրավորի կյանքը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+

Նմանատիպ նյութեր