211652_close_icon
views-count17749 դիտում article-date 19:41 12-12-2016

Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում. Գյումրու թատրոնի տնօրեն նշանակվեց արժանի թեկնածուն

[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Գյումրի քաղաքի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել Տիգրան Վիրաբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Վիրաբյանը մինչ այդ եղել է նույ թատրոնի պրոդյուսերը, ով հարգված և սիրված է եղել ոչ միայն թատրոնի կոլեկտիվի, Շիրակի մարզի, այլև Հանրապետության և Արցախի մշակութային գործիչների և թատրոնն ու արվեստը գնահատող հանդիսատեսի կողմից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տնօրենի թափուր պաշտոնի համար տեղի ուեցած մրցույթին մասնակցել է 3 անձ և անցողիկ շեմը հաղթահարել էին թատրոնի ռեժիսոր Մկրտիչ Անտոնյանը և ներկայիս տնօրեն նշանակված Տ. Վիրաբյանը: Մշակույթի նախարար Ա.Ամիրյանն էլ համատարիմ իր խոստմանը՝ կատարեց ճիշտ որոշում, քանի որ նախարարը խոստացել էր, որ ինքը նախապատվությունը կտա այն թեկնածուին, ում տնօրենի պաշտոնում ուզում է տեսնել թատրոնի ողջ կոլեկտիվը: Այս առիթով գյումրեցիներն էլ ասում էին. «Եթե նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը թատրոնի անդորրը վերածել էր աջափսանդալի, ապա Արմեն Ամիրյանը այն շողուլի բերեց»: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը պատրաստ է գյումրու Գյումրի քաղաքի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ցանկացած միջոցառում լուսաբանել:և հանրությանը տեղեկացնել թատրոնում տեղի ունեցած ցանկացած ներկայացման մասին: [img]/ups/images/0386072001481557826226705.jpg[/img] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր