3174 դիտում
19:02 18-03-2022
Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում. Թագուհի Թովմասյան
Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և ակտիվորեն աջակցում է գազատարի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներին։
Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հրատապ նամակով դիմել էի ՀՀ-ում #ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն ԼՈՒՅՈ-ին։
Նամակում մասնավորապես ահազանգել էի, որ Արցախը մարտի 8-ից զրկված է գազից՝ գազատարի վնասման պատճառով, նշել էի, որ Ադրբեջանը թույլ չի տալիս հայկական կողմին աշխատել գազատարի վերանորոգման ուղղությամբ։
Նամակում հատուկ ընդգծել էի, որ Արցախում ցուրտ է, և պարզապես հնարավոր չէ երկար դիմանալ առանց ջեռուցման։ Միաժամանակ հավելել էի, որ Ադրբեջանի այս հանցավոր գործելաոճը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, անընդունելի է, և միջազգային հանրության անտարբերության, Ադրբեջանի հանցավոր գործողություններին ոչ համարժեք արձագանքի պայմաններում Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը վտանգված է։
Դեսպաններին խնդրել էի դատապարտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու համար։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինից ստացել եմ պատասխան նամակ, համաձայն որի վերջին 2 օրերին դեսպանը ուղեկցում էր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին՝ Երևան վերջինիս այցի ընթացքում։ Դեսպանը հավաստիացնում է, որ ԵՄ-ը ուշադրությամբ հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և ակտիվորեն աջակցում է խողովակաշարի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներին։
Դեսպանը կից ներկայացնում է Տոյվո Կլաարի հարցազրույցները, որոնցում ներկայացվում է ԵՄ դիրքորոշումը առկա մարտահրավերների վերաբերյալ։
https://www.azatutyun.am/a/31751909.html
https://youtu.be/7kZR4fOLL6U
Հետեւեք նաեւ իմ տելեգրամյան ալիքին՝ https://t.me/taguhitovmasyanofficial

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1736 դիտում
09:13 13-08-2021
Մենք ուշադրությամբ հետևում ենք Նավալնիի հետ կապված իրավիճակին․ ԱՄՆ պետքարտուղարություն․ «Ամերիկայի ձայն»
1312 դիտում
12:23 24-06-2023
Ֆրանսիայի նախագահը ուշադրությամբ հետևում է Ռուսաստանում տիրող իրավիճակին
Այս բաժնից
508 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
925 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ