211652_close_icon
views-count16638 դիտում article-date 18:32 18-03-2022

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Mitsubishi-ն, 2 Opel-ները. Mercedes-ը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40–ի սահմաններում ժողովրդին հայտնի՝ «Բանվորի արձանից» դեպի «Տեցի կռուգ»  տանող ճանապարահին բախվել են Վիգեն Մարգարյանի վարած Mercedes մակնիշի, Ստեփան Կոխլիկյանի վարած  Mitsubishi մակնիշի, Վրեժ Գալստյանի վարած Opel մակնիշի և Էդգար Ենգիբարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկութունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ը գլխիվայր շրջվել է:

Օպերատիվորեն ժամաել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Էրիկ Հայրապետյանն ու Հովիկ Քոչարյանը:

Ժամանել են նաև ապոհավագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր