211652_close_icon
views-count1324 դիտում article-date 16:55 17-03-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 16-ին, ժամը 15.00-ին, Երևանի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կադիլակ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 17-ին, ժամը 00.55-ին, Երևանի Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» և «ՎԱԶ-2170050» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2170050»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 16-ին, ժամը 19.20-ին, Երևանի Սարի թաղի 28-րդ փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3102» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 16-ին, ժամը 18.55-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում «ՈւԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր