211652_close_icon
views-count1623 դիտում article-date 13:35 16-03-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 14-ին, ժամը 23.30-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 15-ին, ժամը 04.00-ին, Երևանի Ներքին Չարբախի 5-րդ կամ 4-րդ փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մարտի 15-ին, ժամը 11.20-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել երկու «Օպել» և «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելների» վարորդները և 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Մարտի 15-ին, ժամը 12.10-ին, Երևանի Էրեբունու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Մարտի 15-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Գալշոյան փողոցից հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել 76-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ վրաերթի է ենթարկվել: Նույն օրը, ժամը 23.00-ին, ոստիկանություն ներկայացած 44-ամյա քաղաքացին տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 15-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Մարտի 15-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***


Մարտի 15-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 12-րդ կմ-ին «Նիսան Իքստրեալ» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարի ենթարկված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտը» հետընթաց շարժվելով՝ հարվածել է 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Մարտի 15-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 122.9-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
 

Նմանատիպ նյութեր