211652_close_icon
views-count5034 դիտում article-date 17:26 15-03-2022

Դատախազները 2021թ.-ին շուրջ 9000 դատախազական ակտ են կայացրել. ՀՀ դատախազությունն ամփոփել է գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են 2021թ. հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրացման արդյունքները: 

Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների հակազդման, բացահայտման, նպաստող պատճառների վերացմանշրջանակում դատախազական ներգործությանազդեցությունը, ձեռքբերումներն ու խնդիրները:

Արձանագրվել է, որ 2021թ. ընթացքում   ՀՀ-ում գրանցվել է  հանցագործության  30.245 դեպք՝ նախորդ տարվա համեմատ 3777-ով կամ 14․3%-ով ավելի: Դեպքերի աճ արձանագրվել է բոլոր հանցատեսակներով, բացառությամբ մարդու և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների։

Դրան զուգահեռ, սակայն, 2%-ով բարելավվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 57,7 2020թ. 55․7%-ի դիմաց:

Մտահոգիչ է համարվել սպանության դեպքերի 20%-ով,սպանության փորձի՝ 17.9%-ով աճը՝ հատկապես նկատի ունենալով, որ դրանց շարքումզգալիմասենկազմելայնպիսիք, որոնքեղել են նախկինումկատարվածհանցագործության, այդթվում՝սպանությանդեպքերիշարունակություն: Առանձնապես ծանր որոշ հանցագործություններ կատարվել են անձանց կողմից, որոնց վերաբերյալ, նախորդիվ կատարված հանցագործության մեջ հիմնավոր կասկածի և հիմքերի առկայության դեպքում, դատարանները կայացրել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները մերժելու որոշումներ:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարում պետք է ներդրվեն բոլոր ռեսուրսները, իսկ դրանց պատճառների, հանգամանքների արագ բացահայտման, ինչպես նաևկրիմինալ տարրերի նկատմամբ շարունակական վերահսկողության իրականացման համար դատախազները պետք է ցուցաբերեն գերնախաձեռնողականություն՝ կոնկրետ գործողությունների մատնանշմամբ նախաքննական և օպերատիվ հետախուզական մարմիններին ցուցում և հանձնարարությունտալու, դրանցով արդյունքներ ապահովելու հարցում:

Շեշտադրում է կատարվել հատկապես պետությանը, համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց խախտված իրավունքների, պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Արձանագրվել է, որ միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով նախապատրաստված և ավարտված քրեական վարույթներով, դատարանում քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 22.3մլրդ ՀՀ դրամ, ինչը 2020թ. համեմատ ավելի է 85%-ով: Իսկ պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 5.6մլրդ ՀՀ դրամը, ինչը 2020թ.-ի համեմատ ավելի է շուրջ 2.8 անգամ:Նույնկերպ՝ դրական դինամիկա է արձանագրվել պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակներում պետությանը պատճառված վնասների բացահայտման առումով, որը կազմել է ընդհանուր ավելի քան 30մլրդ ՀՀ դրամ:

Արթուր Դավթյանը նշել է, որ այս ուղղությունը շարունակումէ  մնալ հիմնական առաջնահերթություն, Դատախազության մարզային ստորաբաժանումները պետք է ընդլայնեն պետական շահերի պաշտպանության ուսումնասիրությունների շրջանակը՝ ըստ մարզերի առանձնահատկությունների, ինչպես նաև հանցավոր խախտումների յուրաքանչյուր դեպքի բացահայտման դեպքում պարտադիր պետք է հետամուտ լինել միջնորդագրերով պատկան մարմինների կողմից դրանց նպաստող հանգամանքներն ու պատճառները չեզոքացնելուն:

Ելնելով պատիժների, և հարկադրանի այլ միջոցների կիրառման նկատմամբ դատախազական հսկողության գործառույթի շրջանակում արձանագրած արդյունքներից՝ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է դատախազության՝ այս ոլորտում հանրային և մասնավոր շահերի, ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը: Նա հանձնարարել է դատախազներին ՔԿՀ-ներում պահվող անձանց գործերի ուսումնասիրությունների արդյունքում, օրինապահ, դրական վարքագծի արձանագրման դեպքում բավարար հիմքերի առկայությամբ նախաձեռնել նրանց խրախուսման, պատիժը կրելու առավել մեղմ ռեժիմի՝ տեղափոխման կամ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու գործընթաց:

Կոլեգիայի նիստում արձանագրվել է, որ դատախազները, սահմանադրական իրենց լիազորությունների իրացման ընթացքում 2021թ. ընդհանուր առմամբ կայացրել են աննախադեպ թվով՝ շուրջ 9000 դատախազական ակտ, ինչն ընդգծում է քրեական վարույթների շրջանակում, հատկապես իրականացվող քննությունների որակի, արդյունավետության բարձրացման տեսանկյունից դատախազների դերակատարության աճը:

Նախաքննական մարմիններին դատախազների կողմից տրվել է ընդհանուր 4373 ցուցում՝ 2020թ. 2740-ի դիմաց, իսկ հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների վերացման նպատակովպատկան մարմիններին հղվել է847 միջնորդագիր՝ 2020թ. 437-ի դիմաց: Ընդ որում՝ դատախազական ակտերից 440-ը քրեական վարույթների և դրանցով անցնող անձանց համար ունեցել են շրջադարձային նշանակություն: Մասնավորապես, արձանագրվել է 50 դեպք, երբ քրեական գործերով մեղադրականեզրակացությունները դատախազների կողմից չեն հաստատվել, և դրանով հետագա քննության արդյունքում կայացվել է վարույթը կարճելու որոշում:

Այսինքն՝դատախազների այդ որոշումների արդյունքում առնվազն նույնքան մարդ անհիմն դատի չի տրվել: Կամ՝ արձանագրվել է 38 դեպք, երբ դատախազները վերացրել են քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի որոշումները, և հետագա քննության արդյունքում այդ գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Այսինքն՝ դատախազական այդ ակտերով ապահովվել է, որպեսզի առնվազն նույնքան մարդ չխուսափի քրեական պատասխանատվությունից:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ չնայած դատախազական ակտերի կայացման ցուցանիշների գրեթե կրկնակի ավելացմանը՝ դա բավարար չի կարելի համարել և այս առումով ևս պետք է շարունակել նախաձեռնողականության դինամիկ աճը:

Կոլեգիայի նիստում Դատախազության ստորաբաժանումների առջև խնդիր է դրվել նաև էականորեն ակտիվացնել շփումները քաղաքացիների, դատավարության մասնակիցների հետ՝ առաջին հերթին դատախազների մոտ ընդունելությունների կազմակերպման հաճախակիացման միջոցով:

Դա ոչ միայն հանրության հետ հաղորդակցության միջոցով համակարգի նկատմամբ վստահության բարձրացման նպատակ է հետապնդում, այլ նաև դատախազներին օգնում է կոնկրետ իրավիճակներում ստանալ հավելյալ տեղեկատվություն, որոշակի իրողությունների, հանգամանքների վերաբերյալ դատախազների մոտ ձևավորել օբյեկտիվ պատկերացումներ և ներքին համոզմունք կարևոր դատավարական որոշումներ կայացնելուց առաջ:
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր