211652_close_icon
views-count1358 դիտում article-date 16:54 15-03-2022

Երևանի Այգեստանի 8 փողոցներ նոր անուններ կունենան՝ Մանուկ Աբեղյան, Նիկոլ Աղբալյան, Սերգեյ Մերգելյան, Գևորգ Ջահուկյան

Երևանի ավագանին իր այսօրվա՝ մարտի 15-ի նիստում Երևանի մի շարք փողոցներ անվանակոչելու որոշում կայացրեց:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի հետևյալ փողոցներն անվանակոչել մեծանուն համալսարանականների անուններով.

1) Այգեստանի 1-ին փողոցը՝ պետական, հասարակական, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի անվամբ՝ «Նիկոլ Աղբալյան փողոց»,

2) Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի անվամբ՝ «Մանուկ Աբեղյան փողոց»,

3) Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի անվամբ՝ «Գրիգոր Չուբարյան փողոց»,

4) Այգեստանի 4-րդ փողոցը՝ տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի անվամբ՝ «Թադևոս Ավդալբեգյան փողոց»,

5) Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անվամբ՝ «Սերգեյ Մերգելյան փողոց»,

6) Այգեստանի 7-րդ փողոցը՝ բուսաբան Արմեն Թախտաջյանի անվամբ՝ «Արմեն Թախտաջյան փողոց»,

7) Այգեստանի 9-րդ փողոցը՝ ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի անվամբ՝ «Միքայել Չայլախյան փողոց»,

8) Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անվամբ՝ «Գևորգ Ջահուկյան փողոց»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նմանատիպ նյութեր