211652_close_icon
views-count4028 դիտում article-date 20:10 14-03-2022

Դոնեցկում մարտի 15-ը սգո օր է հայտարարվել

Tert.am-ը գրում է. Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) մարտի 15-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Դոնեցկի կենտրոնում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվածների։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Այսօր ուկրաինացի նացիստները հրեշավոր ահաբեկչություն են իրականացրել Դոնբասում խաղաղ բնակիչների դեմ՝ Դոնեցկի կենտրոնում օգտագործել են «Տոչկա-Ու» հրթիռային համակարգը՝ կասետային լիցքավորմամբ։ Վաղը՝ մարտի 15-ը, սգո օր է հայտարարված»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Պուշիլինը հայտնել է, որ վերջին տվյալներով զոհվել է 17 մարդ, ևս 28-ը վիրավորվել է: Վիրավորների թվում կա մեկ երեխա, տվյալները ճշտվում են։ Նա ընդգծել է, որ հարվածը հասցվել է ցերեկը, երբ փողոցում շատ մարդ կա, բանկերն ու խանութները բաց են։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

 

Նմանատիպ նյութեր