Մարիուպոլում այսօր սգո օր է հայտարարվել
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում այսօր սգո օր է։ Այս մասին հայտնել են Մարիուպոլի քաղաքային խորհրդում, փոխանցում է ITAR-TASS-ը։
«2014 թ․ մայիսի 9֊ին ողբերգական իրադարձությունների ընթացքում բնակիչների մահվան կապակցությամբ Մարիուպոլում մայիսի 10֊ը սգո օր է հայտարարվել։ Քաղխորհուրդ իր ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին և բարեկամներին»,֊ նշված է հայտարարության մեջ։