211652_close_icon
views-count40824 դիտում article-date 16:03 12-03-2022

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Нива-ն ու Honda-ն, Honda-ն էլ բախվել է բենզալցակայանի երկաթե սյանը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 34-ամյա Կարեն Սարգսյանի վարած Honda մակնիշի և 43-ամյա Վահրամ Հովսեփյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Մելիք Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բենզալցակայանի տարածքում՝ բախվելով երկաթե սյանը։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր