Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում. Միրզոյանը` Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
Թուրքիայում տեղի ունեցած Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ա. Միրզոյանը հաստատել է Հայաստանի վճռականությունը «հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու հարցում»:
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ա. Միրզոյանը հաստատել է Հայաստանի վճռականությունը «հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու հարցում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը Անթալիայում է, որտեղ մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումի շրջանակում Միրզոյանը հանդիպել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: