211652_close_icon
views-count19838 դիտում article-date 12:06 12-03-2022

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները հերթական «Կրիստալ» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն են հայտնաբերել, կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորները, հերթական անգամ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հերթական բացահայտումն են կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական հետախուզության խմբի ծառայողի ստացված օպերատիվ տվյալներով՝ Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով մարտի 10-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են բերման ենթարկել 2 քաղաքացու։ 

Պարզվել է՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Վլադիմիր Ի-ն և 19-ամյա Հարություն Հ-ն։ 

Անձնական խուզարկությամբ Վլադիմիր Ի-ի մոտ հայտնաբերվել է 0.24 գրամ կշռով «Կրիստալ» տեսակի թմրամիջոց։ 

Նույն օրը 0.56 գրամ կշռով «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել նաև Հրազդան կիրճից, որտեղից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով քրեական հետախույզները ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ռուդոլֆ Զ-ին։ Իսկ ժամեր անց ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Ռադիոն Մ-ն, ում մոտ հայտնաբերվել է 12 հատ պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված փաթեթներ՝ ընդհանուր 34.94 գրամ քաշով։ 

Արդեն ոստիկանությունում Ռադիոն Մ-ն հայտնել է, որ հայտնաբերվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է և այն պատկանում է իրեն։ Բոլոր փաստերով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաքիմիական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ։ 

Բերման ենթարկվածները բաց են թողնվել։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր