Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին զրկել են բոլոր տիտղոսներից և ցմահ արգելել զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ
Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անատոլի Տիմոշչուկը, ով այժմ աշխատում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մարզչական շտաբում, զրկվել է պետական պարգևներից և տիտղոսներից, հայտնում է Armsport.am-ը:
Ուկրաինայի ֆուտբոլային միության (UAF) վերահսկիչ և կարգապահական կոմիտեն պատժամիջոցներ է կիրառել Անատոլի Տիմոշչուկի նկատմամբ։
Հանձնաժողովը որոշել է.
- Տիմոշչուկին զրկել UAF-ի արտոնագրման կենտրոնի կողմից տրված պրոֆեսիոնալ կարգի մարզչական արտոնագրից։
- Հանձնարարել UAF-ի վարչակազմին դիմել պետական մարմիններին Տիմոշչուկին պետական բոլոր պարգևներից և պատվավոր կոչումներից զրկելու վերաբերյալ։
- Զրկել Ուկրաինայի առաջնության, Ուկրաինայի գավաթի, Ուկրաինայի սուպերգավաթի հաղթողի և արծաթե բոլոր մեդալներից։
- Հեռացնել Տիմոշչուկին UAF ազգային հավաքականների խաղացողների պաշտոնական գրանցամատյանից։
- Ցմահ արգելել զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ Ուկրաինայի տարածքում։
42-ամյա Տիմոշչուկը Ուկրաինայի հավաքականի կազմում հանդիպումների քանակով ռեկորդակիրն է (144):