211652_close_icon
views-count45159 դիտում article-date 19:28 09-03-2022

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. КамАЗ-ով DAF բեռնատարը քարշակելու ժամանակ քարշակը կոտրվել է. DAF-ը, մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի  9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել  Ժամը 14:15-ի սահմաններում Երևան-Մեղրի  ավտոճանապարհի 160-րդ կմ հատվածում՝ «Գանձասար» ռեստորանային համալիրի մոտ, Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Մարատ Հակոբյանի վարած  DAF մակնիշի բեռնատարի  առանց կցորդիչի բեռնատար հատվածը  կոշտ քարշակման ժամանակ  մոտ 200 մետր գլորվել է ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վար են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  DAF-ը КамАЗ բեռնատար մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ,  29-ամյա Սուրեն Մակարյանը քարշակով տեղափոխելիս է եղել, երբ ոլորանապտույտ հատվածում քարշակը կոտրվել է, ինչից հետո DAF-ը  գլորվելով՝ հայտնվել է ձորում: DAF-ի վարորդը եղել է КамАЗ ի վարորդի հետ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+

Նմանատիպ նյութեր