1714 դիտում
18:04 09-03-2022
Հայաստանյան թանգարանների շարքին ավելացավ ևս մի անուն ՝ Հայաստանի Գինու պատմության թանգարան. ֆՈՏԵՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանյան թանգարանների շարքին ավելացավ ևս մի անուն ՝ Հայաստանի Գինու պատմության թանգարանը, որը ճիշտ է՝ մի քանի ամիս է, ինչ բացվել է, բայց արդեն հասցրել է ընդունել հազարավոր զբոսաշրջիկների։ 8 մետր գետնի տակ գտնվող այս թանգարանում պահվում են բացառիկ էքսպոնատներ, գինու մասին մատենագիտական տեղեկատվություններ և ազգագրական նյութեր։
Թանգարանի կենտրոնական ցուցասրահ հասնելու համար նախ պետք է Մհերի դռնից ներս մտնել․ Վանում գտնվող այդ կոթողի նախատիպով էլ կառուցվել է նորաբաց թանգարանի մուտքը, որն ուրարտական գետնուղով տանում է դեպի քարանձավակերտ ցուցասրահ, ճիշտ եւ ճիշտ այն միջավայրը, որտեղից ծնունդ է առել գինին։
Թանգարանն ունի 10 բաժին․ ամեն ինչ սկսում է սկբից՝ Առատաշենում հայտնաբերված խաղողի ածխացած կորիզից, հետո Արենի հնավայր, նախաքրիստոնեական ցուցնմուշներ, կարասային թաղում, պաշտանմունքային կուռքարձաններ, ուրարտական կարասներ եւ հասնում մինչեւ 20-րդ դար՝ Փարաջանովի «Նռան Գույնը» ֆիլմից դուրս մնացած բացառիկ կադրեր ու Գարեգին Նժդեհի գավաթ։
Թանգարանը ոչ միայն ճարտարապետությամբ է տարբերվում մյուսներից այլ նաեւ ձեւաչափային առանձնահատկությամբ։ Ինտերակտիվ ցուցասրաներում թույլատրվում է շրջել գինու գավաթը ձեռքին, ցանկության դեպքում կարելի անգամ աղանդեր ճաշակել՝ հայկական ավանդական քաղցրավենիք համակցված գինու հետ։
Հայաստանի գինու պատմության թանգարանի կենտրոնական ցուցասրահից երկու թունել է բացվում, մեկը՝ ժամանակավոր ցուցադրությունների սրահն է, մյուսը Փարաջանովի ճեմուղին․ Կենտրոնական էկրանին «Նռան գույնը ֆիլմի» գինու եւ խաղողի հայտնի տեսարաններն են, իսկ աջ ու ձախ մասում ցուցադրվում են խոհրդային շրջանում ֆիլմից դուրս մնացած եւ վերջերս վերականգնված կադրերը։ Գինու պատմության թանգարանը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ նախագծի շրջանակում ձեռք է բերել ցուցադրության բացառիկ հնարավորություն։
Թանգարանն այժմ մի քանի նոր նախագծեր ունի՝ մանկական երգչախումբ, որի փորձերն արդեն սկսել են, եւ միջնադարյան հնձանի կառուցում։ 300 քմ տարածքով հնձանը ծառայելու է ոչ միայն գինի ստանալու գործընթացի կիրառական ցուցադրությանն այլ նաև մշակութային ու գիտական միջոցառումներ անցկացնելու համար։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2110 դիտում
12:46 22-05-2022
Գինու պատմության թանգարան մուտքը ` մեկ գավաթ գինով
3662 դիտում
16:47 17-05-2016
Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառմանը
1228 դիտում
20:51 17-05-2016
Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառմանը
Այս բաժնից
556 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
349 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը
400 դիտում
12:10 04-05-2024
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը