211652_close_icon
views-count1902 դիտում article-date 16:37 09-03-2022

Լեվանդովսկին Չեմպիոնների լիգայի պատմական ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հեթ-տրիկի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Զալցբուրգի» դեմ պատասխան խաղում։

33-ամյա լեհ հարձակվողը խաղի 23-րդ րոպեին կարողացավ երեք գոլի հեղինակ դառնալ, ընդ որում, երկու անգամ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Ինչպես հայտնում է OptaJoe-ն, Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի պատմության ամենավաղ հեթ-տրիկի հեղինակ է դարձել՝ շրջանցելով «Միլանի» հարձակվող Մարկո Սիմոնեին, ով 1996 թվականին խաղի առաջին 24 րոպեում երեք գոլ խփեց «Ռոսենբորգի» դարպասը։

Լևանդովսկին 12 գոլով Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է՝ առաջ անցնելով «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլեից (11 գոլ), հայտնում է Armsport.am-ը: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր