«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ռայան Գիգգզը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել: Վետերան կիսապաշտպանը դարձել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ամենատարեց մասնակիցը: 1/8 եզրափակիչ փուլում «Օլիմպիակոս»-ի դեմ խաղում Գիգգզը խաղադաշտ է դուրս եկել 40 տարեկան 110 օրական հասակում: