Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ կտա ակումբներին իրականացնել տրասնֆերներ Ռուսաստանից
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է ճշգրտումներ կատարել խաղացողների տրանսֆերային կանոնակարգում այն բանից հետո, երբ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որոշում է կայացրել ռուսական և ուկրաինական ակումբներում հանդես եկող արտասահմանցի խաղացողներին միակողմանի խզել պայմանագրերը։ Այս մասին հայտնում է TMW-ն։
Աղբյուրի համաձայն, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է թիմերին թույլատրել օգտվել խաղացողների գրանցման նոր կանոնակարգից մինչև 2022 թվականի ապրիլի 7-ը։ Դա ենթադրում է Ուկրաինայում կամ Ռուսաստանում հանդես եկող երկու արտասահմանցի խաղացողների գնելու հնարավորություն։ Այն պետք է ուժի մեջ մտնի հինգշաբթի օրը՝ մարտի 10-ին։
Ա Սերիայի ակումբներն իրենց կազմում կարող են ունենալ 25 խաղացող։ Թիմերը, որոնք չեն հասել այս սահմանին, կկարողանան նոր խաղացողներ գրանցել Ռուսաստանից:
Միաժամանակ խաղացողների հետ պայմանագրերի կասեցումը նշանակում է, որ հուլիսին նրանք պետք է վերադառնան իրենց ակումբներ։ Իտալական թիմերը կկարողանան խաղացողներ վերցնել միայն մինչև հունիսի 30-ը:
ՖԻՖԱ-ն երեքշաբթի թույլ է տվել արտասահմանցի խաղացողներին դադարեցնել պայմանագրերը ռուսական ակումբների հետ և նոր պայմանագրեր կնքել մինչև հունիսի 30-ը արտասահմանյան թիմերի հետ, հայտնում է Armsport.am-ը: