1803 դիտում
16:33 08-03-2022
Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ
Մամիկոն Ասլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որում ասվում է.
«Սիրելի' կանայք և աղջիկներ, այսօր, ցավոք, ձեզ շնորհավորանքի խոսք եմ հղում ազատազրկման վայրից: Այսօր առավել, քան երբևէ ես ժամանակ ունեմ վերարժևորելու ձեր անգնահատելի դերը, բազմապատկելու վանաձորցի կնոջ, մոր, ընկերոջ նկատմամբ տածած սերն ու հարգանքը: Կարոտն այն ամենակարող ուժն է, որը ստիպում է հոգու աչքերով տեսնել սիրելի մորը, խորությամբ զգալ այն սերը, որը նվիրում է կինը՝ հանուն մոլորակի հարատևության, հանուն այն ընտանիքի, որում մեզ երջանիկ ենք զգում: Խնդրում եմ ներել ինձ, քանի որ ինձանից չկախված հանգամանքներով պայմանավորված` ես չեմ կարողանում կատարել համաքաղաքացիներիս տված խոստումները, կներեք ինձ, որ չեմ կարողանում անձամբ շնորհավորել բոլորիդ: Դուք արժանի եք մեծարման բոլոր ծեսերին։
Շնորհավորում եմ իմ քաղաքի, մեր մեծ համայնքի հերոսածին մայրերին, մեր քույրերին, կանանց, մեր ընկերներին, գեղեցիկ ու խելացի պարմանուհիներին, ցանկանում եմ երջանկություն, առողջություն և արժանապատիվ կյանք։
Բոլորիդ որդիաբար, ընկերաբար, եղբայրաբար սիրում եմ և հեռուներից զգում ձեր ջերմությունն ու ուժը։ Շնորհավորում եմ բոլորիդ գարնանային գեղեցիկ տոնը»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1110 դիտում
16:38 07-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ
1343 դիտում
13:32 08-03-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
1453 դիտում
13:53 07-02-2025
Սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա
571 դիտում
12:39 07-02-2025
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Թբիլիսիում