211652_close_icon
views-count27987 դիտում article-date 15:45 08-03-2022

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների անակնկալը՝ Զվարթնոց օդանավակայանում. կանայք ասում էին. «Ձեր այս քայլով օրը դարձել է շիրազյան գարնանամուտ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային տոնի առթիվ ՀՀ ոստիկանության պարեկայի նծառայությունը անակնկալ էր պատրաստել Հայաստան ժամանող և Հայաստանից մեկնող կանանց համար։

Վաղ առավոտվանից Զվարթնոց միջազգային օդանավակայանում պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները շնորհավորում էին կանանց տոնի առթիվ և նրանց ծաղիկ նվիրում։ 

Կանայք իրենց շնորհակալանքի ու երախտիքի խոսքն էին ուղղում պարեկներին, օդանավակայանում ծառայություն կատարող ոստիկաններին, այդ թվում՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետներին», ու ասում. «Այս մի փոքրիկ քայլով զգում ենք, որ հայ տղամարդու կողմից մենք անտեսված չենք ու տեղում ծառայություն կատարող պարեկների շնորհիվ այսօրվա այդ հիշարժան օրը, ասես, օդանավակայանում թևածի մեծն Շիրազի «Գարնանամուտը»».

«Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիք ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 311+
311+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր