Պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանում ապրանքների թանկացումներ են. Ոսկան Սարգսյան
Պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանում ապրանքների թանկացումներ են:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Ռուսաստանում բնակվող հայերը հայտնում են, որ Արեւմուտքի կիրառած տնտեսական խիստ պատժամիջոցների հետեւանքով տեղի է ունեցել ներկրվող սննդի թանկացում։
Աճել են նաեւ ավտոմեքենաների գները, թանկացել են ոչ միայն արեւմտյան երկրների արտադրած ավտոմեքենաներն ու դրանց պահեստամասերը, այլ նաեւ՝ չինական արտադրության ավտոմեքենաների պահեստամասերը։
Դրա պատճառն այն է, որ չինական պահեստամասերը գնվում են դոլարով, իսկ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը շատ է նվազել։
Ռուսաստանում փակվել են Ֆեյսբուքը եւ արեւմտյան ընկերությունների կողմից ստեղծված եւ գործարկվող այլ սոցիալական ցանցերը, սակայն հնարամիտ հայ օգտատերերը կարողանում են Ֆեյսբուք մտել Լեհաստանում գրանցված IP-ների միջոցով»։