Նոր տարվա հունվարից Ռուսաստանում մոտ 20%-ով կթանկանան սուրճը եւ թեյը: Գնաճն առաջնահերթ վերաբերում է սուրճի եւ թեյի էլիտար տեսակներին, հետագայում կբարձրանա նաեւ մյուս արտադրողների թեյերի գինը:
Թանկացումը կապված է դոլարի կուրսի աճի հետ, քանի որ սուրճի եւ թեյի ներմուծման ընթացքում գործարքները կատարվում են դոլարով:
Հունվարից Ռուսաստանում կթանկանա նաեւ ծխախոտը: Յուրաքանչյուր տուփի գինը կաճի 9 ռուբլիով: