211652_close_icon
views-count2814 դիտում article-date 22:18 05-03-2022

Մահացել է գիտնական Վլադիմիր Հարությունյանը

Էկոնոմիկայի նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ կյանքի 65-րդ տարում կյանքից հեռացել է տաղանդաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լիպարիտի Հարությունյանը:

Նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Վլադիմիր Հարությունյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին եւ ընկերներին:

Վլադիմիր Հարությունյանը ՀՀ կառավարությանն է ներկայացրել 15 կիրառական առաջարկություններ, ունի 5 տասնյակից ավելի պաշտպանած ասպիրանտներ ու հայցորդներ:

Նրա պատասխանատվությամբ նախապատրաստվել և հրապարակվել են գիտական հոդվածների թվով 21 ժողովածուներ:

Նմանատիպ նյութեր