211652_close_icon
views-count37412 դիտում article-date 18:35 05-03-2022

Սպանվել է Ռուսաստանի հետ բանակցությունների առաջին փուլում Ուկրաինայի պատվիրակ Դենիս Կիրեևը. «Փաստինֆո». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սպանվել է Ռուսաստանի հետ բանակցությունների առաջին փուլում Ուկրաինայի պատվիրակ Դենիս Կիրեևը: Այս մասին գրում է ուկրաինական «Обозреватель» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է Pastinfo.am-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Դենիս Կիրեևը սպանվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից՝ ձերբակալության ժամանակ։Պարբերականը գրում է, որ նախկինում Կիրեևին կասկածում էին դավաճանության մեջ։

Համապատասխան տեղեկությունը տարածել է նաև Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։

Ուկրաինական «Ստրանա» պարբերականի աղբյուրները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Պեչերի քաղաքային դատարանի շենքի մոտակայքում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր