211652_close_icon
views-count15502 դիտում article-date 23:46 03-03-2022

«Ալեքս Տեքստիլը» զրկվեց մաքսային արտոնությունից. aravot.am

aravot.am-ը գրում է. Կառավարությունը որոշել է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը տրամադրվող մաքսային արտոնությունը դադարեցնել։ Այս մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության նիստի այսօրվա օրակարգում որպես չզեկուցվող։ Նշված ընկերությունը արտոնությունից զրկվում է, քանի որ, ինչպես որոշման հիմնավորման մեջ է նշված, «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը տրամադրվել է մաքսատուրքից ազատման արտոնություն՝ զուգագուլպաների արտադրության համար։

Ընկերության գրություն է ներկայացրել, որ ներկայումս չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռեւս չեն ավարտվել եւ ավարտի ժամկետը հայտնի չէ։

Ըստ այդմ էլ, կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց 2021 թվականի հուլիսի 1-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու ե արտոնությունը կիրառելու մասին» N 1092-Ա որոշումը։

Մանրամասներն՝  այստեղ
 

Նմանատիպ նյութեր