211652_close_icon
views-count1506 դիտում article-date 19:58 03-03-2022

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում հյուրընկալվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մարտի 3-ին ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքները եւ մեծապես կարեւորվել Ֆրանսիայի աջակցությունն այդ ուղղությամբ:

Արժեւորվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի ու միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում:

Միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում ակտիվ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Նմանատիպ նյութեր