211652_close_icon
views-count5929 դիտում article-date 21:02 28-03-2017

Հայաստանում Չինաստանի դեսպանը հյուրընկալվել է ՀՀԿ կենտորնական շտաբում

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Էրլունի ղեկավարած պատվիրակությունն այսօր՝ մարտի 28-ին, հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտորնական շտաբում: Կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ նախագահի տեղակալ Մ. Լալայանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ. Թադևոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Ա. Դավթյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Տ. Սահակյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին գալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, կուսակցության ընթացիկ գործունեությունը և առաջնահերթությունները: ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը ողջունեց հյուրերին՝ մատնատնշելով Հայաստանի Հանրապետական կուսակցության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության երկկողմ հարաբերությունների կարևորությունը: Պարոն Լալայանը հյուրերին ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի առաջնահերթություններն ու դրանց իրագործման տեսլականը: Դեսպան Էրլուն իր ողջույնի խոսքում ևս անդրադարձ կատարեց հատկապես երկու կուսակցությունների միջև առկա ավանդական փոխհամագործակցությանը, որոնք իրենց հերթին մեծ ներդրում են ունենում երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպան Էրլուն մատնանշեց, որ դրական է գնահատում երկրում ժողովրդավարական, ազատ և թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար ներդրված ջանքն ու միջոցները և հաջողություն մաղթեց գործընկեր կուսակցությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Առանձին անդրադարձ կատարվեց Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներին:

Նմանատիպ նյութեր