211652_close_icon
views-count2780 դիտում article-date 19:01 03-03-2022

Ոստիկանները Առատաշեն գյուղի տներից մեկում 90 գրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները զննություն իրականացրին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկում։ Տանը կից խորդանոցում հայտնաբերեցին 90 գրամից ավելի մարիխուանա թմրամիջոցի նմանվող, չորացված-մանրացված զանգված։ Ըստ 44-ամյա տանտիրոջ՝ հայտնաբերվածը պատրաստել էր իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր