1805 դիտում
00:59 21-11-2019
Արտաշատի համայնքային ոստիկանները 1 կիլոգրամ 400 գրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի 62-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պահում և օգտագործում։
Տեղեկությունների հիման վրա կատարված զննությամբ հայտնաբերվեցին ընդհանուր 1 կիլոգրամ 400 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված զանգվածներ, ինչպես և կանեփի չորացված բույս՝ մոտ 40 գրամ քաշով։
Տանտիրոջ հայտնածով՝ հայտնաբերված զանգվածները կանփ են ու իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։
Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2162 դիտում
15:51 05-05-2021
Արտաշատի ոստիկանները 170 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2780 դիտում
19:01 03-03-2022
Ոստիկանները Առատաշեն գյուղի տներից մեկում 90 գրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1960 դիտում
22:18 07-03-2022
Վաղարշապատի քրեական հետախույզները 150 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
631 դիտում
16:37 04-05-2024
Կարող է պարզվել, որ հայ ժողովրդի պատմությունը կայսերական պատմություն է․ Փաշինյան
583 դիտում
16:18 04-05-2024
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
532 դիտում
16:05 04-05-2024
«Զանգեզուրյան միջանցք»-ի շահառուների շրջանակում ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը․ Վահե Դավթյան