211652_close_icon
views-count5558 դիտում article-date 10:41 03-03-2022

Միայն փոխզիջումներով է հնարավոր փոխել իրավիճակը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Ռուսաստանը նման լայնածավալ ռազմական գործողությունների է դիմել՝ իր քայլերը հիմնավորելով սեփական անվտանգային խնդիրների ապահովմամբ: Չնայած այն բանին, որ դեռ Իրաքում ու Լիբիայում մեկնարկած եւ դեպի արեւելք շարժվող գործընթացներում Ռուսաստանը տեսել էր անվտանգության խնդիրներ եւ այնտեղ ապահովել իր ներկայությունը, իսկ Սիրիայում արդեն բացահայտ ներգրավվածություն ունի, այդ քայլերը չկանխեցին արդեն սեփական սահմանների մոտ՝ Ուկրաինայում, ռիսկերի աննախադեպ մեծացման գործընթացները, իսկ Բելառուսում եւ Ղազախստանում տեղի ունեցած ներքին անկայունությունները փաստեցին ՌԴ-ի շուրջ անվտանգային օղակի վերջնական սեղմման մասին: 

Միանշանակ է, որ սկսած ռազմական գործողությունները ՌԴ-ն ամեն գնով կհասցնի ավարտի, խնդիրը ժամանակի մեջ է, որի երկարումը ոչ միայն աղետաբեր է ՌԴ-ի եւ Ուկրաինայի ժողովուրդների, այլեւ մյուս բոլոր պետությունների համար: Ուշ թե շուտ այս ճգնաժամը պետք է հաղթահարվի ՌԴ-ԱՄՆ փոխզիջումների միջոցով: Հակառակը միջուկային պատերազմ է նախանշելու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր