211652_close_icon
views-count109279 դիտում article-date 20:26 02-03-2022

Արտակարգ դեպք Երևանում. «Ապավեն» ընկերությունում քաղաքացին նռնակ է պայթեցրել. ժամանել է Երևանի ոստիկանապետը, երթևեկությունը պարեկների կողմից դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20–ի սահմաններում  ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան  43 հասցեում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության  Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Տեղում է նաև  ոստիկանության Շենգավիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մի քաղաքացի նշված հասցեում գործող «Ապավեն» ընկերությունում մարտական նռնակ է պայթեցրել, ով բարեբախտաբար,  վնասազերծվել է  և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Նորիկ Մանուկյանն ու  Հայկ Բարսեղյանը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին, մինչև հետաքննչական և քննչական խմբերը մոտենան:

Ոստիկանությունը պարզում է  նռնակը պայթեցրած քաղաքացու ինքնությունը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է Mercedes մակնիշի 05 ML 550 համարանիշի ավտոմեքենա,  կոտրված դռան ապակիներ, հայտնաբերվել են  նաև արնանման հետքեր:

*****
20:50

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Շենգավիթի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արա Ավագյանն ու Սարգիս Մելքոնյանը:

Տեղում են նաև ոստիկանության   փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: 
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 205+
205+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր