2536 դիտում
10:09 02-03-2022
Նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել մեր տանը․ Բայդեն․ «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ԱՄՆ Կոնգրեսում ավանդական ամենամյա ուղերձը՝ հայտնի որպես «State of the Union Address», որտեղ ամերիկյան առաջնորդներն անդրադառնում են երկրի կարևորագույն ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտի խնդիրներին, տեղի էր ունենում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Վեց օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձեց սասանել ազատ աշխարհի հիմքերը՝ կարծելով, որ այն տեղի կտա իր սպառնալիքներին: Սակայն նրա հաշվարկը ամբողջապես սխալ էր: Նա կարծում էր, որ կարող է ներխուժել Ուկրաինա, և աշխարհը կհանդուրժի: Փոխարենը, սակայն, նա հանդիպեց ուժեղ մի պատնեշի, որը երբեք չէր պատկերացնի: Նա հանդիպեց ուկրաինացի ժողովրդին»,- հայտարարեց նախագահ Բայդենը:
Ելույթի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը ողջունեց ԱՄՆ Կոնգրեսի դահլիճում ներկա ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օկսանա Մարկարովային, ով նստած էր պատվավոր հյուրերի համար նախատեսված հատվածում: Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին, շեշտեց ԱՄՆ-ի նախագահը։
Խոսելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման մասին՝ նախագահ Բայդենը ընդգծում է՝ Ուկրաինայի դեմ Պուտինի սանձազերծած վերջին հարձակումը «կանխամտածված է և չհրահրված»:
«Նա (Պուտինը) մերժել է դիվանագիտական շարունակական ջանքերը։ Նա կարծում էր, որ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն չեն արձագանքի: Նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել մեր տանը։ Պուտինը սխալվեց: Մենք պատրաստ էինք»,- հայտարարեց Բայդենը:
Նախագահը նշեց, որ Վաշինգտոնն իր դաշնակիցների հետ այս ընթացքում տնտեսական, ռազմական ու մարդասիրական զգալի օգնություն է ցուցաբերել Ուկրաինային: Շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի ուղիղ աջակցություն է տրամադրվել Կիևին: Նախագահը վճռական է՝ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները կշարունակեն աջակցություն ցույց տալ ուկրաինացիներին՝ իրենց երկիրը պաշտպանելու համար:
Բայդենը կարևորեց Ռուսաստանի նկատմամբ միասնական ծանր պատժամիջոցների կիրառումը: Ազատ աշխարհն այսօր պատասխանատվության է ենթարկում Պուտինին, ասում է նախագահը՝ շեշտելով, որ ընդունված պատժամիջոցները ուժեղ հարված են հասցնում Ռուսասատնի տնտեսությանն ու ֆինանսական հատվածին:
«Մենք հարվածում ենք Ռուսաստանին և այսպիսով աջակցում Ուկրաինայի ժողովրդին: Պուտինն այսօր ավելի քան երբևէ մեկուսացված է աշխարհից»,- հայտարարել է նախագահ Բայդենը:
Նա նաև անդրադարձավ Եվրոպայում ամերիկյան բանակային հավելյալ ուժեր տեղակայելու իր որոշմանը՝ ընդգծելով, սակայն, որ այդ ուժերի տեղակայումը միտված չէ ուկրաինական հակամարտությանը մասնակցելուն, այլ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների սահմանները պաշտպանելուն, եթե Պուտինը որոշի շարժվել դեպի Արևմուտք:
«Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները կպաշտպանեն ՆԱՏՕ-ի երկրների տարածքի յուրաքանչյուր թիզ մեր հավաքական միության ողջ ներուժով»,- հայտարարեց Բայդենը:
Ուղերձում նախագահն անդրադարձավ նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին, համավարակի արդյունքում տուժած տնտեսության վերականգմանն ու իր վարչակազմի ձեռնարկած քայլերին, սոցիալական հարցերին: Անդրադարձ եղավ նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված իր ծրագրին, գործազրկության կրճատմանը, երկրում սղաճի զսպմանն ու այս ուղղությամբ իր վարչակազմի նախաձեռնություններին: Նախագահն ընդգծեց ամերիկյան արդյունաբերության զարգացման կարևորությունը՝ առանձնացնելով մի շարք արդյունաբերական ճյուղեր, ներառյալ բարձր տեխնոլոգիաների զարգացումն ու էլեկտրոնային ավտոմեքենաշինությունը: Նա կոչ արեց ԱՄՆ Կոնգրեսին ընդունել «Ինովացիոն ակտ», որը կխրախուսի ներդրումներն ամերիկյան բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներում:

Նմանատիպ նյութեր
1581 դիտում
10:28 06-02-2021
Մենք պետք է արագ գործենք՝ ամերիկացիներին օգնելու համար․ Նախագահ Բայդեն. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»