1029 դիտում
11:13 23-06-2022
Չեմ կարծում, որ Ռուսաստանը մեզ ռազմական մարտահրավեր կնետի, քանի որ մենք ՆԱՏՕ-ի մաս ենք կազմում․ Լիտվայի նախագահ «Ամերիկայի ձայն»
Լիտվան պատրաստ է, որ Ռուսաստանը իրեն կտրի տարածաշրջանային էներգետիկ համակարգից՝ ի պատասխան Կալինինգրադի մարզում ռուսական որոշ ապրանքների երկաթուղային մատակարարման արգելափակման, սակայն ռազմական առճակատում չի սպասվում, «Reuters»-ին ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Նաուսեդայի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Կրեմլը երեքշաբթի նախազգուշացրել է Լիտվային, որ Մոսկվան Լիտվայի ժողովրդի համար ցավալի պատասխան կտա, եթե երկիրը հետևի ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված ապրանքների տարանցման արգելքին:
«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի կողմից կատարվող ոչ բարեկամական գործողություններին, ինչպիսիք են օրինակ մեր երկրի «BRELL» համակարգից անջատումը»,- նշել է Նաուսեդան չորեքշաբթի օրը «Reuters»-ին տված հարցազրույցում:
Անցյալ տարի Լիտվան տեղադրել էր էլեկտրահաղորդման գիծ` կապելով երկիրը Լեհաստանի հետ, որը Ռուսաստանի կողմից էլեկտրամատակարարման դադարեցման դեպքում կօգնի Լիտվային արագ միանալ եվրոպական մայրցամաքային ցանցին:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող այդ նախագիծը նպատակ ունի մինչ 2025 թվականը անջատել բալթյան երկրները Ռուսաստանի և Բելառուսի հետ ընդհանուր էլեկտրացանցից, ինչը կնպաստի եվրոպական մայրցամաքային էլեկտրացանցերի ապակենտրոնացմանը:
«Չեմ կարծում, որ Ռուսաստանը մեզ ռազմական մարտահրավեր կնետի, քանի որ մենք ՆԱՏՕ-ի մաս ենք կազմում», - ասել է Նաուսեդան:
Նա պատրաստվում է Ռուսաստանի հետ առճակատման հարցը հաջորդ շաբաթ բարձրացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
Նաուսեդան նաև ընդգծել է, որ Լիտվան զգում է ԵՄ այլ երկրների աջակցությունը և մտադիր է ընդլայնել Կալինինգրադով ներմուծվող ապրանքների ցանկը ըստ ԵՄ նոր պատժամիջոցների սահմանման։
«Մենք զգում ենք Եվրամիության աջակցությունը, քանի որ պատժամիջոցների կիրառումը ի վերջո Եվրամիության որոշումն է»,- եզրափակել է Նաուսեդան։

Նմանատիպ նյութեր
2595 դիտում
21:29 08-11-2019
Հայտնի միլիարդատերը ձեռնոց կնետի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին. նա կառաջադրվի նախագահական ընտրություններում
2086 դիտում
15:31 03-09-2022
Ընդդիմադիրները մեզ համարում են դավաճան, կարծում են, որ մենք հողերը տվել ենք, ծախել ենք․ Փաշինյան
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»