Սա ՈՒԵՖԱ-ի տխուր, անսպասելի և անամոթ որոշումն է. Կոլոսկով
ՌՖՄ-ի պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Մոսկվայի «Սպարտակին» կարգելեն մասնակցել Եվրոպայի լիգային և «ՌԲ Լայպցիգի» հետ խաղում կգրանցեն տեխնիկական պարտություն, հայտնում է Armsport.am-ը:
«Սա ՈՒԵՖԱ-ի տխուր, անսպասելի և անամոթ որոշումն է։ Իսկ ի՞նչ կապ ունի «Սպարտակը», արդեն պատժամիջոցներ են մտցվել, նրանց արգելվել է խաղալ տանը։ Իսկ հիմա նրանք կհեռացվեն Եվրոպա լիգայից, հետևաբար հաջորդ քայլը կլինի ՖԻՖԱ-ի որոշումը՝ մեզ հեռացնելու Լեհաստանի հետ խաղից, ուղղակի ինչ-որ խայտառակություն։
ՌՖՄ-ն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հնազանդ անդամ է: Մենք հիանալի Աշխարհի առաջնություն անցկացրինք, որն Ինֆանտինոն անվանեց պատմության լավագույն Աշխարհի առաջնությունը: Ունենք ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ Դյուկովին։ Մենք միշտ շատ լավ կարգավիճակում ենք եղել։ Մենք երբեք նկատողություն չենք ստացել ո՛չ ազգային հավաքականի, ո՛չ երկրպագուների վերաբերյալ, ի տարբերություն նույն Ուկրաինայի։ Նման որոշումները մաքուր քաղաքականություն են և անբարեխիղճ վերաբերմունք։
Ես 15 տարի եղել եմ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ։ Նախագահներ են եղել Ժակ Ժորժը, Լենարտ Յոհանսոնը և Միշել Պլատինին։ Շատ բան է եղել։ Բայց ռուսական ֆուտբոլն այսպես ոչ ոք դեռ չի քանդել»,- Sport24-ի թղթակից Տիգրան Հարությունյանին տված հարցազրույցում ասել է Կոլոսկովը։