211652_close_icon
views-count9744 դիտում article-date 17:50 25-02-2022

Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակով բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ. Պուտին

News.am-ը գրում է. Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակով բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ։ Այս մասին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Զրույցի ընթացքում չինական կողմը հայտարարել է, որ աջակցում է բանակցությունների ճանապարհով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Պուտինը հաստատել է, որ պատրաստ է բարձր մակարդակով շփվել Կիեւի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահին առաջարկել է «նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ վերջ տալու մարդկային զոհերին»։

Նմանատիպ նյութեր