Ռուսաստանը զենքի մատակարարման շուրջ բանակցություններ է սկսել Սաուդյան Արաբիայի հետ
Ռուսական իշխանությունները բանակցություններ են վարում Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ զենքի մատակարարման շուրջ: Այդ մասին օրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, առայժմ որևէ պայամանագրի մասին առայժմ խոսք չի գնում:
«Բանակցությունները տարվում են, դեռևս պայմանագիր չկա: Նրանց շատ բան է հետաքրքրում և վաղուց»,-ասել է Կոժինը: